«Փյունիկում» իր աշխատանքն ավարտեց բժիշկ Օլեգ Գոլուբևը: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«2,5 տարվա ընթացքում Օլեգ Գոլուբևը հետևում էր մեր ֆուտբոլիստների առողջությանը և օգնում էր նրանց ցույց տալ իրենց լավագույն որակները։
Շնորհակալ ենք Օլեգ Գոլուբևին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում ենք հաջողություն։
Ամենայն բարիք, բժիշկ»,-ասված է հայտարարության մեջ։