23.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Առաջին կեսում շատ բարդ էր մեզ համար․ Տուլիպա

    🎥 ԿԼ․ Այաքսը հաղթեց Ատալանտային, Մոնակոն՝ Ֆրայբուրգին, այլ արդյունքներ

    🎥 ԵԼ․ Զախարյանի գեղեցիկ գոլը․ Ռեալ Սոսյեդադը թենիսի հաշվով հաղթանակ տոնեց

    🎥 ԵԼ․ Օլիմպիակոսը հաղթեց, Թիկնիզյանը մասնակցեց հանդիպմանը․ Փելասը ոչ-ոքի գրանցեց

    🎥 ԵԼ․ Բորնմութը ջախջախեց Միլանին, Հոֆենհայմը հաղթեց Լիոնին, այլ արդյունքներ

    Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը

    Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը նոր ակումբ կունենա

    Դա դժվար է բառերով արտահայտել․ Մեսսի

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

        Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

        🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

          Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

          🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Առաջին կեսում շատ բարդ էր մեզ համար․ Տուլիպա

            🎥 ԿԼ․ Այաքսը հաղթեց Ատալանտային, Մոնակոն՝ Ֆրայբուրգին, այլ արդյունքներ

            🎥 ԵԼ․ Զախարյանի գեղեցիկ գոլը․ Ռեալ Սոսյեդադը թենիսի հաշվով հաղթանակ տոնեց

            🎥 ԵԼ․ Օլիմպիակոսը հաղթեց, Թիկնիզյանը մասնակցեց հանդիպմանը․ Փելասը ոչ-ոքի գրանցեց

            🎥 ԵԼ․ Բորնմութը ջախջախեց Միլանին, Հոֆենհայմը հաղթեց Լիոնին, այլ արդյունքներ

            Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը

            Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը նոր ակումբ կունենա

            Դա դժվար է բառերով արտահայտել․ Մեսսի

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

                Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

                  Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

                  🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  70 և ավելի տոկոս շանսեր, ՀՖՖ նախագահի պայքար. Թովմաս Գրիգորյանը՝ հուզող թեմաների մասին

                  ArmSport-ի դիտակետում, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  06.12.19 / 10:29
                  0

                  «Լոռի» ՖԱ-ի նախագահ Թովմաս Գրիգորյանը առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու: Ընտրություններից առաջ հաղթելու հնարավոր շանսերի, ֆուտբոլի զարգացման տեսլականի, «Լոռի» ֆուտբոլային ակումբի ապագային առնչվող և այլ հարցերի շուրջ ArmSport.am-ը զրուցել է Գրիգորյանի հետ.

                  -Պարոն Գրիգորյան, բոլորին հետաքրքրող թեման ՀՖՖ նախագահի ընտրություններն են, որում «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի կողմից առաջադրվել եք որպես նախագահի թեկնածու: Ինչպե՞ս է ընթանում պայքարը:

                  -Կա մեծ ֆուտբոլային ընտանիքի կոնսոլիդացիա: Այսպիսի կոնսոլիդացիան «դատապարտված» է հաղթանակի:

                  -Տոկոսային առումով կգնահատե՞ք Ձեր շանսերը:

                  -Կանխատեսելն անշնորհակալ գործ է, բայց փորձեմ: Այս պահին 70 և ավելի տոկոսով համախմբում կա իմ և մեր թիմի շուրջ:

                  -Բնականաբար, հանդիպումներ եք ունենում ՀՖՖ անդամ ՀԿ-ների, հայկական ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչների հետ: Ինչպե՞ս է ընդհանուր վերաբերմունքը:

                  -Ընդհանուր պատկերը արտահայտիչ կլինի դեկտեմբերի 6-ից հետո, երբ փաստացի կտրվի բաց քարոզարշավի մեկնարկը: Համարյա բոլոր ՀԿ-ների հետ, բացառությամբ մի քանիսի, քննարկում եղել է: Մեր տեսլականը համընկնում է ՀԿ-ների մեծ մասի նախագահների, ներկայացուցիչների մոտեցումների հետ:

                  -Նուրբ հարցի մասին եմ ցանկանում խոսել. մամուլում շրջանառվում են տեղեկություններ Ձեր և ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ ջերմ հարաբերությունների մասին: Ֆուտբոլային առումով կա՞ արդյոք որևէ գործակցություն Հայրապետյանի հետ:

                  -Ֆուտբոլային առումով որևէ գործակցություն չկա. հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ: Այո, իր հետ ջերմ հարաբերություններ ունեցել եմ, նույն հարաբերություններն ունեմ Սուրեն Աբրահամյանի, Արթուր Վանեցյանի հետ: Ես ֆուտբոլային աշխարհում այնպիսի դիրք ունեմ, որ չի կարող ՀՖՖ նախագահ լինել, որի հետ վատ հարաբերություններ ունենամ: Ներկայիս ֆեդերացիայի անձնակազմը լավ հարաբերությունների մեջ է եղել Հայրապետյանի հետ…: Չի կարելի տարանջատել:

                  Ես 20 տարի ֆուտբոլում եմ, շատ գումարներ եմ ծախսել այս ընթացքում, ակումբ եմ հիմնել…: Այդ գումարներից օգտվել են նաև տվյալ ժամանակի ֆեդերացիայի աշխատակիցները, ովքեր լավ հարաբերություններ են ունեցել Հայրապետյանի հետ: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ ես դարձա իր ջերմ ընկերը, մյուսները` ոչ:

                  -Այնպես է ստացվել, որ ՀՖՖ նախագահի պաշտոնը, չասենք քաղաքական, բայց քաղաքականության հետ սերտ առնչություն ունեցող պաշտոն է եղել վերջին տարիներին: Համենայն դեպս, ՀՖՖ՝ մեզ հայտնի վերջին 3 նախագահներն անվերապահ աջակցություն են ունեցել ՀՀ ղեկավարության կողմից: Արդյո՞ք այդ գործոնն այժմ որոշիչ դեր ունի և ունե՞ք  Դուք բավարար վստահություն երկրի իշխանությունների կողմից:

                  -Ես վստահ եմ, որ եթե ամեն ինչ հաջող ընթանա և ընտրություններում հաղթենք, կունենանք իշխանությունների աջակցությունը, որովհետև աշխատելու ենք Հայաստանի ֆուտբոլի համար, ծառայելու ենք մեր երկրին: Ամեն ինչ անելու ենք Հայաստանի հարգը բարձրացնելու և ՀՀ քաղաքացու համար դրական աուրա ստեղծելու համար: Այս ամենը, վստահաբար, կլինի երկրի իշխանության հովանու ներքո:

                  Այս ընտրությունները բացառիկ է նրանով, որ քաղաքական որևէ ճնշում, ցանկության դրսևորում չկա: Ըստ իս՝ այս անգամ ֆուտբոլային ընտանիքը լավ հնարավորություն ունի ընտրելու իր ղեկավարին:

                  -Նշեցիք 70 և ավելի տոկոս հնարավորությունների մասին: Մյուս 3 թեկնածուներից՝ Արմեն Մելիքբեկյան, Խորեն Հովհաննիսյան, Արսեն Աղաջանյան, կա՞ հիմնական մրցակից:

                  -Երեքն էլ մրցակից են լինելու, ոչ մեկին չեմ կարող առանձնացնել: Մենք փորձելու ենք լինել կոռեկտ, մրցակցային: Հավասար մրցակիցներ են: Անկեղծ լինեմ, որպես ֆուտբոլային աշխարհի մարդ, «Փյունիկի» թեկնածուին չեմ ճանաչում:

                  -Արթուր Վանեցյանի ընտրվելուց հետո մշակվել է ֆուտբոլի զարգացման ռազմավարության ծրագիր, որը մոտ մեկ տարի կիրառվել է: Հետաքրքիր է, թե Ձեր ծրագիրը ինչո՞վ կտարբերվի, ի՞նչ նոր բան կլինի այնտեղ:

                  -Ծրագրերի մեջ կլինեն մեծ տարբերություններ: Եթե իմ ծրագիրը համապատասխաներ առկային, իմ թեկնածությունը չէի դնի: Իմ ծրագրում գլոբալ հարցերի շուրջ 180 աստիճանի տարբերություններ կան:

                  -Ի՞նչ մանրամասներ կներկայացնեք ծրագրից:

                  -Նախորդ ընտրություններից առաջ ես գրել էի ծրագիրը: Մոտ մեկ ամիս երկու օգնականների և ընկերոջս հետ աշխատել էի այդ ծրագրի վրա: Հետագայում առաջարկել եմ Վանեցյանին, բայց այդ ծրագրով չաշխատեցին, ընտրեցին այն ծրագիրը, որի արդյունքը տեսնում ենք:

                  -ՀՖՖ ներկայիս տեխնիկական տնօրինության, տարբեր տարիքային հավաքականների մազիչների հետ Ձեր մտքերը համընկնո՞ւմ են, թե՞ ընտրվելու դեպքում էական փոփոխություններ կլինեն՝ ընդհուպ մինչև Մելենդեսի հետ պայմանագրի խզումը:

                  -Դա գլխավոր մեխերից մեկն է: Ըստ իս՝ պետք է անդրադառնալ այդ թեմային: Պետք է վերլուծել և հասկանալ, թե Մելենդեսը և իր թիմը այս ընթացքում ի՞նչ են տվել հայկական ֆուտբոլին, պետք է հասկանալ՝ արժե՞ արդյոք այդքան գումարներ ծախսել: Պետք է նժարին դնել ծախսված գումարներն ու արդյունքը:

                  Մի բան ասեմ. համակեցության կանոն է խախտվում. այդ մարդկանց մեծ գումար է տրվում, հայ մասնագետներին՝ գումարի չափի 1/100-ը…:

                  -Հայտարարություններից մեկում նշել եք, որ ՀՖՖ նախագահը որևէ առնչություն չպետք է ունենա ֆուտբոլային ակումբի հետ: Մեծ եք գնահատում Ձեր շանսերը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ «Լոռին» վաճառելու հարցում արդեն բանակցություննե՞ր եք վարում…:

                  -Չեմ ցանկանում շտապել: Այն մարդիկ, ովքեր իմ թեկնածությունը պաշտպանում են, իրենց մոտ կա անհանգստություն: Ես համաձայնել եմ իրենց հետ: «Լոռին» առաջիկա 3 ամսում կվաճառվի: «Լոռին» շարունակ զարգացող բրենդ է՝ իր ենթակառուցվածքներով, երկրպագուների բանակով, մոտեցումներով: Համոզված եմ, որ այն լավ ձեռքերում կլինի:

                  -Նախորդ տարի Արթուր Վանեցյանն ուներ շատ մեծ աջակցություն, բոլոր ակումբները պաշտպանեցին իր թեկնածությունը, բայց ընդամենը մեկ տարի հետո՝ վստահությունը հասավ զրոյականի: Նա բազմիցս նշել էր, որ մեծածավալ աշխատանքներ են ընթանում, դաշտեր են կառուցվում: Հասկանում ենք, որ որոշիչ դեր ունեցավ նաև ազգային հավաքականի անհաջող խաղը: Այժմ ՀՖՖ առաջիկա նախագահը ի՞նչ պետք է անի, որպեսզի վստահությունը չփոշիանա:

                  -Իրոք, Վանեցյանը շատ մեծ աջակցություն է ունեցել: Ինքը դե ֆակտո չի կառավարել ՀՖՖ-ն: Ֆուտբոլը մեծ ինդուստրիա է: Ինքը, այսպես ասած, ղեկավարումը հանձնարարել էր իր փոխնախագահներին, որոնցից, արդարացիորեն ասեմ, դժգոհությունը մեծ էր: Այդ պատճառով վստահությունը փոշիացավ:

                  Մեծ ծրագրեր եղան, բայց… նոր ընտրություններից հետո 3-4 կիսատ գործեր են մնում: Այդ գործերը կարող էին դառնալ մեր ֆուտբոլի զարգացման հիմնաքարերը: 51 փոքր դաշտեր են կառուցել… այստեղ ես տրամաբանություն և արդյունավետություն չեմ տեսնում:

                  -Որո՞նք էին այդ կիսատ մնացած գործերը:

                  -Վանաձորի, Հոկտեմբերյանի մարզադաշտերը, Սևանի ակադեմիան… հիշում եմ, նախորդ ղեկավարության օրոք ծանոթացել եմ աշխատանքներին: Այնտեղ մի քանի օրվա աշխատանքներ են մնացել, բայց ոչինչ չի արվել: Ինչու՞ չավարտել այդ գործը…:

                  -Նշեցինք Մելիքբեկյանի և Նիկողոսյանի գործոնը, որոնք, այսպես ասած, ՀՖՖ-ի բուրգի գագաթն էին: Ձեր ընտրվելու դեպքում գագաթից սկսած մինչև ներքև փոփոխություններ լինելո՞ւ են:

                  -Ֆուտբոլի ֆեդերացիան ունի պրոֆեսիոնալ անձնակազմ, որի հիմնական մասի հետ փոփոխություն չի լինելու: Փոխնախագահներին էլ ընտրում է ժողովը:

                  —Վերջում վերադառնանք «Լոռիին», որի հիմնադիրն եք: Ձեզ համար ծանր չի լինի՞ բաժանվել ակումբից:

                  -Իհարկե շատ ծանր կլինի: Այժմ էլ մտածելիս զգում եմ, որ շատ ծանր է լինելու: Միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ մեծ նպատակների համար անհրաժեշտ է ինչ-որ բան զոհել. ես պատրաստ եմ դրան:

                  Ես համաձայն չեմ, որ մեր ֆուտբոլը հոգեվարքի մեջ է, համաձայն եմ, որ ծանր վիճակում է: Ունենալով լուծման բանալիները՝ գնում եմ այդ որոշմանը:

                  -Իսկ եթե իրադարձությունները զարգանան այնպես, որ չգտնեք բավարար սրտացավ և ունակ մարդ «Լոռիի» համար…

                  -Չեմ կարծում, թե էդպես կլինի: Վստահ եմ, որ կգտնեմ: «Լոռին» ոչ միայն ֆուտբոլային թիմ է, այլև բրենդ մարզի ու երկրի համար: Ցանկացած խելացի, ֆուտբոլային գործիչ կցանկանա ձեռք բերել ակումբը:

                  Արման Առաքելյան

                  Թեգեր: #լոռի#հֆֆթովմաս-գրիգորյան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Լուսանկարը՝ ԱրմենՊրեսսի

                  Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացումը ցատկահարթակ է հայկական ֆուտզալի համար. Գևորգ Ղազարյան

                  11.04.24

                  Լոռի ՖԱ․ Նպատակահարմար չգտանք մասնակցել ՀՖՖ հերթական ժողովին

                  28.06.21

                  Թովմաս Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում

                  20.06.21

                  Լոռին դադարեցնում է մասնակցությունը ՀՀ առաջնությունում․ Թովմաս Գրիգորյանի հայտարարությունը

                  16.03.21

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Առաջին կեսում շատ բարդ էր մեզ համար․ Տուլիպա

                  01:37 / 23.10.26

                  🎥 ԿԼ․ Այաքսը հաղթեց Ատալանտային, Մոնակոն՝ Ֆրայբուրգին, այլ արդյունքներ

                  01:18 / 23.10.26

                  🎥 ԵԼ․ Զախարյանի գեղեցիկ գոլը․ Ռեալ Սոսյեդադը թենիսի հաշվով հաղթանակ տոնեց

                  01:11 / 23.10.26

                  🎥 ԵԼ․ Օլիմպիակոսը հաղթեց, Թիկնիզյանը մասնակցեց հանդիպմանը․ Փելասը ոչ-ոքի գրանցեց

                  00:57 / 23.10.26

                  🎥 ԵԼ․ Բորնմութը ջախջախեց Միլանին, Հոֆենհայմը հաղթեց Լիոնին, այլ արդյունքներ

                  00:55 / 23.10.26

                  Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը

                  00:18 / 23.10.26

                  Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը նոր ակումբ կունենա

                  00:04 / 23.10.26

                  Դա դժվար է բառերով արտահայտել․ Մեսսի

                  23:41 / 22.10.26

                  🎥 ԿԼ․ Բրայթոնը չկարողացավ հաղթել Յաբլոնեցին, Կոպենհագենն ու Ցրվենա Զվեզդան ոչ-ոքի գրանցեցին

                  23:00 / 22.10.26

                  🎥 ԵԼ․ Յուվենտուսը խուսափեց պարտությունից, Մարսելը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց

                  22:45 / 22.10.26

                  🎥 ԵԼ․ Սանդերլենդը միավորներ կորցրեց Լեհաստանում, Բայերը շարունակում է հաղթարշավը

                  22:44 / 22.10.26

                  🎥 ԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց Ալկմարին

                  22:36 / 22.10.26

                  Հայտնի է ՄՅՈւ-ում Կարիկին փոխարինելու ամենահավանական թեկնածուն

                  22:11 / 22.10.26

                  Ժամանակին ես ավելի շատ այդ թիմին էի երկրպագում․ Կլոպը՝ Էլ Կլասիկոյի մասին

                  21:45 / 22.10.26

                  📷 Marca. Աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների վարկանիշը

                  21:33 / 22.10.26

                  Հայտնի է երբ և որտեղ կկայանա կանանց ակումբային՝ պատմության մեջ առաջին ԱԱ-ն

                  21:18 / 22.10.26

                  Ոսկե Գնդակ․ The Athletic-ի՝ մրցանակի ֆավորիտների վերաբերյալ հարցման արդյունքները

                  21:07 / 22.10.26

                  🎥 ՀՊԼ․ Սարդարապատն ու Ուրարտուն չպարզեցին հաղթողին

                  20:52 / 22.10.26

                  ՉԼ․ Տուրի լավագույն ֆուտբոլիստը

                  20:18 / 22.10.26

                  ՉԼ․ 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

                  20:05 / 22.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  📷 100 տոկոսով Բենֆիկա՝ Հայաստանի սրտում․ ի՞նչ է սպասվում Երևանում բացվող Բենֆիկայի ակադեմիայում

                  10:15 / 21,10,26

                  Կարդալ ավելին

                  Միայն երկու ակումբ դեռ միավոր չի վաստակել թոփ լիգաներում․ Թվեր և փաստեր

                  23:41 / 12,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Հայաստան

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Կարդալ ավելին

                  Վինիսիուսն ու Ֆոնսեկան կրկին բաժանվել են

                  22:15 / 11.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.