«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրություն է ցուցաբերում «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի նկատմամբ: Այս մասին հաղորդել է Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
22-ամյա ռմբարկուի համար պայքարում «քաղաքաբնակների» մրցակիցը կարող է լինել «Բարսելոնան»: Վերջին մի քանի ամիսների ընթացքում լրատվամիջոցները մի քանի անգամ հայտնել էին կատալոնացիների հետաքրքրության մասին Մարտինեսի նկատմամբ:
«Ինտերի» հետ Լաուտարոյի պայմանագիրը մի կետ ունի, ըստ որի ակումբը կարող է բաժանվել արգենտինացուց 111 միլիոն եվրոյի դիմաց, բայց այս տարբերակը հասանելի է միայն այն ակումբներին, որոնք ոչ Իտալիայից են:
2019/20 մրցաշրջանում Մարտինեսը «Ինտերի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում և խփել 13 գոլ: