Կարագանդայի «Շախտյորը» ընկերական հանդիպում է անցկացրել «Տոբոլի» հետ, որի կազմում հանդես է գալիս Պետրոս Ավետիսյանը։
Թիմերը, օգտվելով հավաքականների խաղով պայմանավորված միջազգային դադարից, ստուգողական խաղ են անցկացրել։ «Շախտյորը» Արսեն Խուբուլովի և Պավել Կրիվենցևի գոլերի շնորհիվ հաղթել են 2-1 հաշվով։ «Տոբոլի» միակ գոլը խփել է Պետրոս Ավետիսյանը։
Խաղն անցել է առանց երկրպագուների ու հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։ Ասվում է «Շախտյորի» մամուլի ծառայության հաղորդագրությունում։