Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին գրում է «Ազատությունը»՝ վկայակոչելով նախարարությունը։
Գրիշա Թամրազյանը ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի հունիսի 4-ից: Նա սպորտի գծով փոխնախարար էր ԿԳՄՍ նախարարությունում։