ԱՊԼ 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունել էր «Քրիսթալ Փելասին» ու պարտություն կրեց 1-3 հաշվով։
Խաղի 7-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Ադրոս Թաունսենդն ու թիմին հաղթողի կարգավիճակով ուղեկցեց ընդմիջման։
72-րդ րոպեին ՄՅՈՒ-ի դարպասին 11-մետրանոց նշանակվեց։ Գնդակին մոտեցած Ջորդան Այուն, սակայն, վրիպեց։ Երկու րոպե անց թիմակցի սխալն ուղղեց Զահան՝ կրկնապատկելով հաշիվը։
67-րդ րոպեին Պոլ Պոգբայի փոխարեն դաշտ դուրս եկավ Դոնի վան դե Բեեկն ու 80-րդ րոպեին գոլով նշանավորեց իր նորամուտը։ 5 րոպե անց Զահան ևս մեկ անգամ գոլ հեղինակեց ու վերջակետ դրեց խաղին։