ԲԿՄԱ-ի հարձակվող Ֆյոդոր Չալովը կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ «Կապույտները» պատրաստ են գնել Չալովի տրանսֆերը հունվարին, եթե ՖԻՖԱ-ն վերացնի տրանսֆերային արգելքը։
Հաղորդվում է, որ Չալովի ծառայություններով հետաքրքրված է նաև «Քրիսթալ Փելասը»։
Ընթացիկ մրցաշրջանում ԲԿՄԱ-ի կազմում Չալովը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։