Հունգարական «Դեբրեցենի» 18-ամյա ֆուտբոլիստ Դանիել Ժորիի՝ «Ֆերենցվարոշի» հետ խաղում խփած գոլը ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2018 թվականի ամենագեղեցիկ գոլը։
Ժորին ստացել է Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակը, որը տրվում է 2009 թվականից։
Բացի Ժորիից մրցանակի համար պայքարում էին նաև Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Զլատան Իբրահիմովիչը («Լոս-Անջելես Գելաքսի»), Էնդրոս Տաունսենդը («Քրիսթալ Փելաս»), Ֆաբիո Կվալյարելան («Սամպդորիա»), Խուան Կինտերոն («Ռիվեր Փլեյթ»), Մաթեուս Կունյան («ՌԲ Լայպցիգ»)։
