Թուրինի «Յուվենտուսը» առաջարկ է ստացել գործակալ Ժորժե Մենդեշից՝ ձեռք բերելու «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ադամա Տրաորեին:
Ըստ Calciomercato-ի, «գայլերի» ղեկավարությունը շտապում է ձերբազատվել 24-ամյա իսպանացի վինգերից ոչ շատ հաջող մրցաշրջանից հետո։
Նշվում է, որ «Յուվենտուսը» պատրաստ չէ պայմանագիր կնքել Տրաորեի հետ՝ չափազանց բարձր տրանսֆերային արժեքի պատճառով, որը կազմում է 70 միլիոն եվրո: Եթե Մենդեշին հաջողվի բանակցել գնի իջեցման շուրջ, ապա գործարքը հնարավոր է իրականցվի:
Ըստ աղբյուրի, այդ տրանսֆերը իրականացնելու համար «Յուվենտուսը» ստիպված կլինի վաճառել մի քանի ֆուտբոլիստների, այդ թվում՝ Դուգլաս Կոստային և Ֆեդերիկո Բերնարդեսկիին: