Անգլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը կիսվել է Պոչետինոյի հեռացման մասին մտորումներով.
«Ասում են, որ ֆուտբոլում քեզ ոչինչ չպետք է զարմացնի, բայց այս ամենը շատ արագ տեղի ունեցավ:
Ես զարմացա, երբ լսեցի Պոչտենոյի հեռացման մասին լուրը: Մտաբերեք վերջին 5 տարիների ընթացքում նրա ձեռքբերումները: Նրա գլխավորությամբ թիմը միշտ պայքարում էր լավագույն քառյակ մտնելու համարու ու մշտապես խաղում էր ՉԼ-ի փլեյ-օֆֆում:
Ինձ թվում է, որ նրան պետք է մի քանի ամիս ժամանակ տային՝ ամեն ինչ շտկելու համար:
Մոուրինյոն սպասում էր մեծ աշխատանքի, ու նա ստացավ այդ աշխատանքը:
Միգուցե, Պոչետինոն չի նվաճել տիտղոսներ, բայց նա թիմին դուրս է բերել ՉԼ-ի եզրափակիչ: Նա թիմում դրել էր իր ֆուտբոլը, և երկրպագուները նրան դեռ երկար կհիշեն»,-աել է Շիրերը: