Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Իտալիա-Հայաստան խաղում առաջին կեսից հետո հաշիվը 3:0 է:
Մեր ընտրանին 3 անպատասխան գնդակ է ընդունել սեփական դարպասը: Դուբլ է ձևակերպել Մոյզե Քինը՝ աչքի ընկնելով խաղի 15-րդ և 41-րդ րոպեներին, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Անդրեա Պինամոնտին՝ 25-րդ րոպեին գրավելով Սևակ Ասլանյանի դարպասը:
Մոյզե Քինի երկրորդ գոլի տեսանյութը հասանելի է այս հղմամբ: