«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին՝ Ջուլիանո Սիմեոնեն, իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը է կնքել «Աթլետիկոյի» հետ:
17-ամյա Ջուլիանոն«Աթլետիկոյի» մարզչի երեք որդիներից կրտսերն է: Դիեգոյի մյուս որդիներից Ջովանին այժմ խաղում է «Կալյարիում», իսկ Ջանլուկան ՝ Իբիցայի «Տերսերա» ակումբում:
Ջուլիանոն հանդես է գալիս կենտրոնական հաձակվողի դիրքում։
Վերջերս «Աթլետիկոն» հայտարարել էր խորվաթական «Լոկոմոտիվի» դարպասապահ Իվո Գրբիչի տեղափոխության մասին: 24-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ մինչև 2024 թվականը: