Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է Լուիս Սուարեսի մասին, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Աբսուրդ է, որ Սուարեսը չգնահատվեց կատալոնական ակումբում: Նա 6 տարիների ընթացքում 350 գոլի հեղինակ դարձավ, որից հետո Լուիսին դռան կողմը ցույց տվեցին:
Անչափ ցավալի իրավիճակ է»,- ասել է Կասանոն:
Հիշեցնենք, որ Սուարեսն այս ամռանը «Բարսելոնայից» տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո»: