«Վուլվերհեմփթոնը» պայմանագիր է ստորագրել «Էշտորիլի» պաշտպան Տոտե Գոմեշի հետ:
21-ամյա ֆուտբոլիստն իր առաջին ելույթն է ունեցել«Էշտորիլի» կազմում 2018 թվականին, պորտուգալական թիմում անցկացրել է 3 հանդիպում: Բացի այդ, Գոմեշը 33 հանդիպում է անցկացրել Պորտուգալիայի երիտասարդական հավաքականում և դրանցում խփել երկու գնդակ:
Գոմեշը կլինի 9-րդ պորտուգալացի ֆուտբոլիստը, ով կխաղա «Վուլվերհեմփթոնում»: