«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող էր դառնալ «Յուվենտուսի» խաղացող: Ըստ Mundo Deportivo-ի, ակումբներն այժմ բանակցություններ են վարում:
Կատալոնական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը անձնական զրույցի ժամանակ ուրուգվայցի հարձակվողին ասել է, որ նա պետք է նոր ակումբ փնտրի: Կողմերը կարող են լուծարել պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ:
Աղբյուրի համաձայն՝ Սուարեսին գրավում է Կրիշտիանու Ռոնալդուի ու Պաուլո Դիբալայի հետ միասին թուրինյան թիմում խաղալու հնարավորությունը: «Բարսելոնայի» հետ 33-ամյա հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի հունիս:
Ավելի վաղ Goal-ը հայտնել էր, որ «Բարսելոնան» պետք է 14 միլիոն եվրո վճարի հարձակվող Լուիս Սուարեսի հետ գործող պայմանագիրը խզելու համար: