Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles ֆան-շարժման անդամները Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Հունաստան խաղի ընթացքում հանդես եկան ակցիայով՝ ընդդեմ ՀՖՖ-ի Գործկոմի:
Երկրպագուները ճայթրուքներ վառեցին՝ պաստառ ցուցադրելով ու պահանջելով Գործկոմի հրաժարականը. «Գործկոմ OUT» գրված էր պաստառին:

Հիշեցնենք՝ Հայաստան-Հունաստան խաղի առաջին կեսից հետո Աբրահամ Խաշմանյանի թիմը պարտվում է նվազագույն հաշվով: