«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է հեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Movistar+-ը, Ռակիտիչը կարող է տեղափոխվել «Աթլետիկո»։ «Ռոխիբլանկոսները» պատրաստ են 40 միլիոն եվրո վճարել 31-ամյա խորվաթի համար։
Օրեր առաջ Իվան Ռակիտիչը հայտարարել էր, որ դժգոհ է թիմում իր կարգավիճակից։ «Նրանք վերցրել են իմ գնդակը, ես տխուր եմ»,-ասել էր Ռակիտիչը։