Հայաստանի Մ-21 հավաքականն այս րոպեներին Եվրո-2021-ի որակավորման փուլի հերթական հանդիպումն է անցկացնում Իռլանդիայի երիտասարդական հավաքականի հետ:
Մեր ընտրանուն մարզադաշտից աջակցում է նաև «Արարատ-Արմենիայի» պաշտպան, Երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արթուր Դանիելյանը: Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերին այս ֆուտբոլիստը Մ-21 հավաքականի կազմում գոլ խփեց Լյուքսեմբուրգի դարպասը: Իսկ այժմ կարիերայում առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի Ազգային հավաքական և պատրաստվում է Հունաստանի ու Իտալիայի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղերին: