Մեկ մրցաշրջան անց ԱՊԼ վերադարձած «Ֆուլհեմը» հայտարարել է «Ուիգանի» ձախ պաշտպան Էնթոնի Ռոբինսոնի տրանսֆերի մասին: Գործարքի արժեքը չի բացահայտվել:
23-ամյա ամերիկացի ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել մինչև 2024 թվականի ամառ:
Suits you, @Antonee_Jedi! 😎#RAMPANT pic.twitter.com/4NmlJ0mm8N
— Fulham Football Club (@FulhamFC) August 20, 2020
Նախորդ մրցաշրջանում Ռոբինսոնը «Ուիգանի» կազմում անցկացրել է 39 հանդիպում ՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ «Միլանը» ևս հավակնում է պաշտպանին:
Նա 7 հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի հավաքականի կազմում: