Ինչպես այսօր տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում կնշանակվի Ռոնալդ Կումանը:
The Guardian-ի հաղորդմամբ, ակումբը նոր նշանակման մասին կհաղորդի առաջիկա օրերին: Այսօր առավոտյան ակումբը հայտարարեց Կիկե Սետյենի հեռացման մասին:
Աշնանը հայտնի դարձավ, որ Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի պայմանագրում կա կետ, որ նա Եվրո-2020-ից հետո կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, եթե առաջարկ ստանա «Բարսելոնայից»:
1989-1995 թթ. Կումանը խաղացել է «Բարսելոնայի» կազմում, իսկ 1998-2000 թթ. կատալոնական ակումբի մարզչական շտաբում է: