Նիդերլանդների գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարող է գլխավորել «Բարսելոնան»: Mundo Deportivo- ի փոխանցմամբ՝ վերջին շրջանում 57-ամյա մասնագետի՝ ակումբում աշխատանք ստանալու հնարավորությունը զգալիորեն աճել է։
Նշվում է, որ չնայած նախորդ առաջարկների մերժումներին՝ Եվրոպայի առաջնությունում Նիդերլանդները գլխավորելու ցանկության պատճառով, այժմ Կումանը գիտակցում է, որ դա կարող է լինել նրա վերջին հնարավորությունը՝ «Բարսելոնայում» գլխավոր մարզչի պաշտոնը ստանալու համար:
Նաև կատալոնական թիմը քննարկում է Չավիի թեկնածությունը, բայց իսպանացին կարծում է, որ այժմ Բարսելոնա գալու ճիշտ ժամանակը չէ. չափազանց շատ է աղմուկը ակումբի հետ կապված։ Նաև նա չի ցանկանում հեռացնել թիմից այն ֆուտբոլիստներին, որոնց հետ միասին հանդես են եկել:
Ինչ վերաբերում է Մաուրիսիո Պոչետինոյի նշանակման հետ կապված տարբերակին, ապա նրա կապը «Էսպանյոլի» հետ կարևոր գործոն է, և դա կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի արգենտինացին մերժի կատալոնացիների առաջարկը։ Ըստ աղբյուրի, ընդհակառակը, Կումանի համար իսպանական գրանդում աշխատելը երազանք է: