«Սևան» ՖԱ-ի փոխնախագահ Արմեն Շահգելդյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:
Հարգելի ֆուտբոլասերներ,
հանդիսանալով ՀՖՖ գործադիր կոմիտեի տեխնիկական և զարգացման կոմիտեի նախագահ, դադարեցնում եմ իմ գործունեությունը:
Ցանկանում եմ, որ ՀՖՖ գործկոմի անդամներ ընտրողները, ընտրելուց հետո էլ լինեն հայկական ֆուտբոլի ներկայի և ապագայի մասին մտածող, անկեղծ, արդար, հոգատար և անմնացորդ նվիրյալներ: