«Տոտենհեմը» ցանկանում է թիմ վերադարձնել «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին: Այս մասին հայտնում է Football Insider-ը:
Աղբյուրի համաձայն, առաջիկայում լոնդոնյան ակումբը պաշտոնական առաջարկով դիմելու է «Ռեալին»:
Հիշեցնենք, որ ուելսցի կիսապաշտպանը «Ռեալ» էր տեղափոխվել «Տոտենհեմից»: Բեյլը անգլիական թիմի կազմում խաղում էր 2007-ից 2013 թվականներին: