Լեգալ Սպորտ գործակալության անդամ, Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արմեն Հովհաննիսյանը պաշտոնապես տեղափոխվել է Սլովակիայի Բարձրագույն խումբը ներկայացնող «Նիտրա» ակումբ:
Այս մասին հայտնում է Լեգալ Սպորտը։
«Արմենին մաղթում ենք լավագույնը և ցանկանում ենք նորանոր հաջողություններ։ Վստահ ենք, որ նա հերթական ձեռքբերումները կգրանցի, ինչը նաև մեծապես կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանը»,- ասվում է Լեգալ Սպորտի տարածած հաղորդագրության մեջ։