«Ուոթֆորդի» կիսապաշտպան Իսմաիլա Սարը հնարավոր է կարիերան շարունակի «Լիվերպուլի» կազմում:
Goal-ը հայտնում է, որ մերսիսայդյան ակումբը պատրաստվում է տրանսֆերային առաջարկ կատարել 22-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ։
Սարը Սենեգալի ազգային հավաքականի անդամ է, որտեղ հանդես է գալիս նաև Սադիո Մանեն, ինչպես նաև՝ վերջինիս մտերիմ ընկերն է, ինչը ևս կարող է նպաստել նրա տեղափոխությանը «Լիվերպուլ»:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։