«Ռենի» ղեկավարությունը ծրագրում է ուժեղացնել թիմի կազմը Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ:
Ըստ L’Equipe-ի, Լոնդոնի «Չելսիի» կենտրոնական պաշտպան Ֆիկայո Տոմորին հայտնվել է «կարմիր-սևերի» դիտակետում: Անգլիացի 22-ամյա պաշտպանը բավականաչափ պրակտիկա չի ստանում Լոնդոնում և կարող է արձագանքել «Ռենի առաջարկին:
Տոմորիի գործող պայմանագիրը «արիստոկրատների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ, իսկ նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 15 հանդիպում: Ի դեպ, խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Վեստ Հեմը»: