«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ ունեցած զրույցի մասին:
Անգլիական ակումբը հաղթեց պատասխան խաղում 2-1 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Խաղից անմիջապես հետո Գվարդիոլան և Զիդանը կարճատև զրույց են ունեցել:
«Ես շնորհավորեցի նրան Լա Լիգայում հաղթելու կապակցությամբ, հարցրեցի նրա ընտանիքի մասին: Հուսով եմ, որ մի օր մենք կարող ենք միասին ընթրել և խոսել ամեն ինչի մասին», — մեջբերում է Գվարդիոլային Marca-ն: