5.09.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ներկայիս Ինտերից միայն մեկ ֆուտբոլիստ կարող էր խաղալ 2010 թվականի թիմում․ Սնեյդեր

    Ոչ Ալվարեսը․ Չելսին ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի Ատլետիկոյի խաղացողի համար

    Հայտնի է՝ ով կստանձնի Արգենտինայի հավաքականի ավագի պարտականությունները Մեսսիի հեռանալուց հետո

    ՉԼ․ Ինտերի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար

    ՊՍԺ-ն երկարաձգել է պայմանագրերը Լուիս Էնրիկեի և հիմնական կազմի հինգ ֆուտբոլիստների հետ

    Մեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում․ ինչպես է դա հնարավոր

    Լուսանկարը՝ ՀՖՖ-ից

    Կանանց Հայաստանի հավաքականի ավագը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

    Մոուրինյուն մեկնաբանել է նոր մրցաշրջանում Ռեալի առաջին պարտությունը

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

        🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ներկայիս Ինտերից միայն մեկ ֆուտբոլիստ կարող էր խաղալ 2010 թվականի թիմում․ Սնեյդեր

            Ոչ Ալվարեսը․ Չելսին ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի Ատլետիկոյի խաղացողի համար

            Հայտնի է՝ ով կստանձնի Արգենտինայի հավաքականի ավագի պարտականությունները Մեսսիի հեռանալուց հետո

            ՉԼ․ Ինտերի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար

            ՊՍԺ-ն երկարաձգել է պայմանագրերը Լուիս Էնրիկեի և հիմնական կազմի հինգ ֆուտբոլիստների հետ

            Մեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում․ ինչպես է դա հնարավոր

            Լուսանկարը՝ ՀՖՖ-ից

            Կանանց Հայաստանի հավաքականի ավագը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

            Մոուրինյուն մեկնաբանել է նոր մրցաշրջանում Ռեալի առաջին պարտությունը

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

                🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Տամբով տեղափոխությունն ամենաօպտիմալ տարբերակն էր. Ալեքսանդր Կարապետյանի գործակալը՝ տեղափոխության և հայկական ֆուտբոլի մասին

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  07.08.20 / 17:01
                  0

                  Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը վերջերս պայմանագիր կնքեց ռուսական «Տամբովի» հետ: 32-ամյա ֆուտբոլիստը Սոչիի հետ պայմանագիր ուներ 1+1 ձևաչափով և մրցաշրջանի ավարտից հետո ակումբը չցանկացավ երկարաձգել այն:

                  «Տամբով» տեղափոխության հարցում Ալեքսանդր Կարապետյանին աջակցել է ռուսաստանաբնակ հայ գործակալ Նշան Դեպելյանը, որի հետ խոսել ենք Կարապետյանի տեղափոխության, գործակալան աշխատանքի, ինչպես նաև հայկական ֆուտբոլի վերաբերյալ տարբեր հարցերի շուրջ:

                  -Պարոն Դեպելյան, ինչպե՞ս ստացվեց Կարապետյանի տեղափոխությունը «Տամբով»: 

                  -Նախ ասեմ, որ Կարապետյանի հետ ծանոթացել եմ, երբ տեղափոխվեց «Սոչի»: Հայ համայնքով միջոցառում էինք կազմակերպել, որում մեծարում էինք նրան և Ռոման Բերեզովսկուն: Նա ակումբի հետ պայմանագիր ուներ 1+1 ձևաչափով: Մեկ տարին լրացավ, իսկ ակումբը ցանկություն չունեցավ երկարաձգել պայմանագիրը: Մենք հանդիպում ունեցանք ու տարբերակներն էինք քննարկում նրա կարիերան շարունակելու վերաբերյալ: Մի քանի տարբերակներ կային՝ այդ թվում Հայաստանից: Ես նրան առաջարկեցի դիտարկել նաև «Տամբովի» տարբերակը: Երբ կապ հաստատեցի «Տամբովի» ղեկավարության հետ և առաջարկեցի Կարապետյանի տարբերակը, նրանք շատ օպերատիվ գործեցին և մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին: Իրենք գիտեին Կարապետյանի որակները և հասկանում էին, որ իրենց թիմի ձեռագրին համապատասխանում է: Ամենակարևորն այն է, որ իմ առաջարկի հաջորդ օրն արդեն կնքել ենք պայմանագիրը: Այսինքն բանակցությունները տևել են ընդամենը մեկ օր:

                  Ամենալավն  այն էր, որ թիմի գլխավոր մարզիչն ու տնօրենը զրույց ունեցան Կարապետյանի հետ և մեծ վստահություն հայտնեցին նրան՝ ասելով, որ թիմի հարձակվողական գծի խաղը կառուցվելու է նրա շուրջ: Սա ֆուտբոլ է, և բնական է ոչ մեկ հստակ չի կարող ասել, թե ինչ կլինի հետագայում: Ամեն ինչ կախված կլինի Ալեքսանդրից:  Եթե մինչև պայմանագիր կնքելը կասկածներ կար՝ արդյոք սա լավ տարբերակ է, թե՞՝ ոչ, ապա տեսնելով մարդկանց ընդունելությունն ու ոգևորությունը՝ մեզ մոտ ոչ մի կասկած չմնաց և կնքեցինք պայմանագիրը:

                  -Ի՞նչն էր պատճառը որ Կարապետյանին այդպես էլ չտեսանք որպես «Սոչիի» հիմնական կազմի ֆուտբոլիստ:

                  -Նա թիմ էր տեղափոխվել նախորդ մարզչի օրոք: Առաջին մարզչի ժամանակ ավելի շատ էր խաղաժամանակ ստանում: Թե ինչ տեղի ունեցավ հետո, այս հարցին երևի ավելի լավ կպատասխանի թիմի մարզիչը, քանի որ ինձ համար անհասկանալի էր: Միգուցե Կարապետյանը չէր համապատասխանում նոր մարզչի խաղային ձեռագրին:  Իհարկե մենք ուրախ կլինեինք, եթե երկարաձգեր պայմանագիրը «Սոչիի» հետ, բայց ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիք:

                  -Բացի «Տամբովից», ի՞նչ այլ տարբերակներ են եղել:

                  -Ինչքանով տեղյակ եմ՝ միաժամանակ 4 ակումբ հետաքրքրված էր նրանով Հայաստանից: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգան ավելի բարձրակարգ է,  թեկուզ ոչ առաջատար ակումբում խաղալը, սակայն խաղալ այնպիսի թիմերի դեմ, ինչպիսիք են «Զենիթը», «Սպարտակը», «Լոկոմոտիվը», ԲԿՄԱ-ն,  երևի դա էր պետք Կարապետյանին, որպեսզի կարողանա դրսևորել իրեն: Կրկնում եմ, ամենակարևորն այն է, որ ակումբի կողմից վստահություն կար: Շատ քիչ թիմեր կան, որոնք պայմանագիր կկնքեն 32 տարեկան ֆուտբոլիստի հետ, որը վերջին մեկ տարում շատ քիչ է խաղաժամանակ ստացել և այլն: Պարզ է, որ արդեն Հայաստանի առաջնություն տեղափոխվելու տարբերակը մղվեց 2-րդ պլան: Նա արդեն փորձ ունի ՌՊԼ-ում խաղալու, հուսով ենք, որ «Տամբովում» ավելի արդյունավետ ֆուտբոլ կխաղա:

                  -«Սոչիում» է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը՝ Էրիկ Վարդանյանը: Ի՞նչ կասեք նրա մասին: 

                  -Չեմ կարող ասել, թե ինչպես կդասավորվի Էրիկի կարիերան «Սոչիում»: Վարդանյանը «Փյունիկի» այդ տարիքային թիմի ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է և մեծ ֆուտբոլիստ դառնալու մեծ շանսեր ունի: Ցավոք սրտի նրան խանգարում են վնասվածքները: Հուսով եմ՝ այս տարի շուտ  կվերականգնվի վնասվածքից և կկարողանա դրսևորել իրեն, քանի որ մենք ուրախանում ենք մեր ֆուտբոլիստների հաջողությամբ: Առաջին հերթին մենք երկրպագու ենք, հետո նոր գործակալ:  Պետք է ամբողջ սրտով սիրես ֆուտբոլն ու հայկական ֆուտբոլը: Մարդ կա ասում է, որ հայկական ֆուտբոլը թույլ է, ավելի հետաքրքիր են եվրոպական առաջատար լիգաների առաջնությունները: Իհարկե այդտեղ կա ճշմարտություն, բայց ամեն դեպքում դա մերը չէ: Մենք ունենք մեր հավաքականը, մեր առաջնությունը: Իհարկե, անգլիական կամ իսպանական ֆուտբոլն ավելի ուժեղ է, բայց դա չի նշանակում, որ ավելի շատ պետք է սիրենք ուրիշինը, քան մերը: Մենք պետք է սիրելով, փայփայելով, սխալներն ուղղելով հնարավորինս լավը դարձնենք մեր ֆուտբոլը: Ես այսպես եմ մտածում ու միշտ փորձել եմ առաջին հերթին օգտակար լինել հայկական ֆուտբոլին ու հայ ֆուտբոլիստներին:

                  -Հայաստանի առաջնությունում հանդես եկող հայ ֆուտբոլիստներից քանի՞սը կհամապատասխանեն ՌՊԼ-ի մակարդակին:

                  -Այս հարցին շատ դժվար է պատասխանել: Շատ ֆուտբոլիստներ չկան: Ֆուտբոլին համապատասխանելուց բացի, կա նաև ճաշակի հարց: Կարող է հանդես գալ բարձրակարգ թիմում, բայց կարող է և չհամապատասխանի միջին կամ ցածր մակարդակի թիմի խաղաոճին: Իմ կարծիքով կլինեն 3-5 ֆուտբոլիստներ, ովքեր կկարողանան խաղալ Ռուսաստանի պրեմիեր լիգայում:

                  -Տևական ժամանակ է հայկական ֆուտբոլում բուռն քննարկվում է լեգիոներների սահմանափակման հարցը: Ի վերջո, գալիք մրցաշրջանում հայկական ակումբները սահմանափակում կունենան լեգիոներների հետ կապված:  (Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի այդպիսի առնվազն 2 ֆուտբոլիստ: Այս դրույթները խախտելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն)  Ինչպիսի՞ն էր ՀՖՖ-ի այս որոշումը և ի՞նչ կասեք Հայաստանում հանդես եկող լեգիոներների մասին:

                  -Լեգիոներների սահմանափակման թեման շատ նուրբ թեմա է: Պետք է հասկանալ, թե մեր հայկական ֆուտբոլին և Հայաստանի առաջնությանն ինչ է պետք: Մենք կարող ենք գնալ օրինակ՝ Կիպրոսի ճանապարհով: Կիպրոսում ակումբային ֆուտբոլը շատ ուժեղացավ լեգիոներների շնորհիվ, աշխատավարձերը կտրուկ բարձրացան և եկան էլ ավելի բարձրակարգ լեգիոներներ և դրա հետևանքը եղավ այն, որ ակումբները հաջող ելույթներ ունեցան եվրոպական մրցասպարեզում: Բայց այս տարբերակի դեպքում իհարկե տուժում է հավաքականը, քանի որ տեղացի խաղացողները քիչ խաղաժամանակ են ստանում: Բերեմ մեկ այլ օրինակ: Իռլանդիան, որտեղ երկրի առաջնությունը թույլ է, բայց ազգային հավաքականը միջինից բարձր մակարդակի է: Իռլանդիայում երբ ինչ-որ տաղանդ է ի հայտ գալիս, նրան տեղափոխում են Անգլիայի առաջնություն: Եթե նայենք Իռլանդիայի հավաքականին, կազմի 90 տոկոսը խաղում են անգլիական լիգաներում: Մեր դեպքում կարող է այդ ամենն աշխատել այս կերպ: Այսինքն մեր տաղանդավոր երիտասարդները կարող են իրենց փորձել Ռուաստանում, որտեղ լեգիոներ չեն համարվում: Այսինքն մենք ստանձնում ենք Իռլանդիայի դերը, իսկ Ռուսաստանը՝ Անգլիայի: Իհարկե, սա ասում եմ զուտ համեմատական կարգով:  Բայց այստեղ հարց է առաջանում՝ ո՞ւր ենք ուզում տանել մեր ֆուտբոլիստներին՝ Ռուսաստա՞ն, թե՞ արևմտյան կամ կենտրոնական եվրոպական երկրների առաջնություններ: Կարծում եմ՝ լեգիոներների թեմայի հետ կապված ֆեդերացիայի ընդունած որոշումն ամենաօպտիմալն էր: Ինչ վերաբերում է լեգիոներների որակին, իհարկե հիմա անհամեմատ բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում Հայաստանում:  Ճիշտ է, 10-15 տարի առաջ էլ Հայաստանում եղել են որակյալ լեգիոներներ, բայց ընդհանուր առմամբ հիմա ավելի շատ են:

                  -Գործակալական աշխատանքն ի՞նչ մակարդակի վրա է Հայաստանում:

                  -Ես չեմ ասի, թե գործակալի աշխատանքով զբաղվում եմ շատ երկար տարիներ: Սա ինձ համար նաև սիրելի զբաղմունք է: Իմ կողմից կոռեկտ չի լինի գնահատական տալ հայ գործակալների աշխատանքին: Ամեն մարդ աշխատում է այնպես, ինչպես կարողանում է, և ամեն ֆուտբոլիստ ընտրում է այն գործակալին, որի հետ հարմար է զգում աշխատել: Ես իհարկե ֆուտբոլիստներ ունեցել եմ և՛ Հայաստանի առաջնությունում, և՛ Բելառուսում և՛ Ղազախստանում: Հայաստանցի գործակալաների հետ համագործակցության փորձ չունեմ, իհարկե մի քանիսին ճանաչում եմ, բայց առիթ չի եղել շփվելու: Համագործակցության փորձ ունեմ Բելգիայում բնակվող հայ գործակալ Հայկ Միրիջանյանի հետ: Գործի բերումով իմ շփումն ավելի շատ արտասահմանցի գործակալների հետ է՝ ռուս, բելառուս, ուկրաինացի,  ղազախ և այլն, բայց հենց հայաստանցի գործակալների հետ ցավոք սրտի կապ չունեմ:

                  -Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանն անցկացվեց այլ ձևաչափով, իսկ Առաջին խմբի առաջնությունը ժամանակից շուտ դադարեցվեց: Արդարացվա՞ծ էր նման ձևաչափը և ի՞նչ կասեք Առաջին խմբի մասին:

                  -Առաջնության այդ ձևաչափը շատ անհաջող էր: Նման տարբերակը, ոչ մեկի համար գաղտնիք չի, որ կարելի էր անել միայն Բարձրագույն խմբում գոնե 12 թիմ ունենալու դեպքում: Դա շատ ռիսկային էր, քանի որ, ինչպես շատ հաճախ եղել է, այս անգամ էլ բացառություն չէր, որ թիմերից մեկը կիսատ կթողնի առաջնությունը, ինչպես եղավ «Երևանի» դեպքում:  Փաստորեն ստացվեց, որ վեցնյակը ձևավորվելուց հետո, մյուս 3 թիմերը՝ «Փյունիկը», «Ուրարտուն» և «Գանձասար Կապանը» չգիտեին, թե ինչի համար են խաղում: Լավ է, որ գալիք մրցաշրջանը չի անցկացվի նման ձևաչափով: Սխալ էր, բայց դա արդեն անցյալում է, պետք է նայել առաջ: Ինչ վերաբերում է Առաջին խմբին, ֆուտբոլում ամենավատ բանը որ կարող է լինել, պայմանավորված խաղերն են: Ֆեդերացիան նման քայլի է գնացել և ամենայն հավանականությամբ ունի բավարար ապացույցներ: Շատ կարևոր է, որ այս ամենից չտուժեն նաև անմեղներ: Եթե իրոք կան ապացույցներ, ապա ողջունելի է ֆեդերացիայի նման կտրուկ քայլը, բայց էլի եմ կրկնում, կարևոր է, որ անմեղները չընկնեն այս ամենի տակ:

                  -Ավարտված առաջնությունում Ձեր կարծիքով ո՞վ էր լավագույն մարզիչը և ֆուտբոլիստը:

                  -Եթե վերցնենք զուտ վերջնական արդյունքներով, ապա իհարկե լավագույն մարզչի կոչմանն արժանի է Իգոր Պիկուշչակը, իսկ ֆուտբոլիստինը անկասկած՝ Մորի Կոնեն, բայց եթե վերջին տուրերում «Շիրակի» սայթաքումը չլիներ, նույն հաջողությամբ առաջնության լավագույն մարզիչ կարող էր դառնալ նաև Վարդան Բիչախչյանը: Հայաստանի առաջնությունը շատ հետաքրքիր է և կան լավ մարզիչներ: Ինձ դուր են գալիս և՛ Բիչախչյանը, և՛ Վարդան Մինասյանը, և՛ Ռաֆայել Նազարյանը, և՛  Աբրահամ Խաշմանյանը: Իսկ  վերջին տարիներին Հայաստանում աշխատած լեգիոներ մարզիչներից, բացի Պիկուշչակից, կառանձնացնեմ նաև Անդրեյ Տալալաևին: Ինձ դուր էր գալիս նաև «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Միխայ Ստոյկիցան: Լավ մարզիչներ ունենք, ինձ ավելի հետաքրքիր է, որ մեր մարզիչները կարողանան  արտասահմանյան թիմեր մարզել և դրանով բարձրացնեն նաև հայ մարզիչների անունը միջազգային ասպարեզում:

                  Վերջում կցանկանամ որպես սփյուռքում ծնված և մեծացած հայ, բարեմաղթանք հղել մեր պատմական հայրենիքին, հայ ազգին, հայկական ֆուտբոլին, մարզիչներին և ֆուտբոլիստներին: Ցանկանալ առաջին հերթին խաղաղություն, իսկ ֆուտբոլում հաջողություններ, որպեսզի մեր ակումբները հաջող հանդես գան եվրագավաթներում, իսկ Հայաստանի հավաքականն էլ միայն հաղթանակներ ունենա և ուրախացնի մեզ:

                  Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ

                  Թեգեր: ալեքսանդր-կարապետյանտամբով
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  VBET ՀՊԼ. Առաջին խաղակեսից հետո Նոա-Փյունիկ խաղում հաշիվը հավասար է

                  20.08.21

                  Շնորհակալ եմ, եղբայր. Բոնուչիի արձագանքը՝ Կարապետյանի շնորհավորանքին

                  13.07.21

                  Տամբովը կզրկվի պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից

                  03.05.21

                  Ալեքսանդր Կարապետյանը՝ խաղադաշտից դուրս (տեսանյութ)

                  02.05.21

                  ԼՐԱՀՈՍ

                  Ներկայիս Ինտերից միայն մեկ ֆուտբոլիստ կարող էր խաղալ 2010 թվականի թիմում․ Սնեյդեր

                  18:18 / 05.09.26

                  Ոչ Ալվարեսը․ Չելսին ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի Ատլետիկոյի խաղացողի համար

                  17:13 / 05.09.26

                  Հայտնի է՝ ով կստանձնի Արգենտինայի հավաքականի ավագի պարտականությունները Մեսսիի հեռանալուց հետո

                  16:18 / 05.09.26

                  ՉԼ․ Ինտերի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար

                  15:15 / 05.09.26

                  ՊՍԺ-ն երկարաձգել է պայմանագրերը Լուիս Էնրիկեի և հիմնական կազմի հինգ ֆուտբոլիստների հետ

                  14:16 / 05.09.26

                  Մեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում․ ինչպես է դա հնարավոր

                  13:11 / 05.09.26

                  Լուսանկարը՝ ՀՖՖ-ից

                  Կանանց Հայաստանի հավաքականի ավագը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

                  12:16 / 05.09.26

                  Մոուրինյուն մեկնաբանել է նոր մրցաշրջանում Ռեալի առաջին պարտությունը

                  11:13 / 05.09.26

                  ԵԼ․ Արարատ-Արմենիայի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար

                  10:10 / 05.09.26

                  🎥 Լիգա 1․ Ֆիասկոն շարունակվում է. ՊՍԺ-ն տանը պարտվեց Մոնակոյին

                  01:20 / 05.09.26

                  🎥 ԱՊԼ. Իսակի արագ դուբլը հաղթանակ պարգևեց Լիվերպուլին Իպսվիչի դեմ խաղում

                  01:10 / 05.09.26

                  🎥 Սառը ցնցուղ Լա Կարտուխայում. Ռեալը գերդրամատիկ խաղում պարտվեց Բետիսին

                  01:06 / 05.09.26

                  🎥 Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ռիադին. Սպերցյանը՝ գոլի հեղինակ

                  23:58 / 04.09.26

                  ՉԼ․ Բարսելոնայի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար

                  23:15 / 04.09.26

                  🎥 Սպերցյանը նորից գոլ է խփել Սաուդյան Արաբիայում. հայ կիսապաշտպանը գրավել է Ալ-Ռիադի դարպասը

                  22:57 / 04.09.26

                  ՉԼ․ Ռեալի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար

                  22:40 / 04.09.26

                  🎥 ՀՊԼ. Գերդրամատիկ քամբեք Աբովյանում. Նոան 90+8-րդ րոպեին կորզեց հաղթանակը Գանձասարից

                  22:08 / 04.09.26

                  Նա կլինի Չելսիի առանցքային խաղացողն առաջիկա վեց-յոթ տարիների ընթացքում․ Ալոնսո

                  21:50 / 04.09.26

                  Սիլվայի և Ռոդրիի հեռանալուց հետո Մարեսկան հայտնել է Ման Սիթիի չորս ավագների անունները

                  21:10 / 04.09.26

                  Մոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանը

                  20:40 / 04.09.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Չեմպիոնների Լիգա․ Լիգայի փուլի վիճակահանության արդյունքները

                  20:50 / 27,08,26

                  Կարդալ ավելին

                  ՉԼ․ Որքան գումար վաստակեց Ցելյեն և ինչ ֆինանսական հնարավորությունից զրկվեց Արարատ-Արմենիան

                  14:11 / 12,08,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Բարև, Դեդպուլ․․․ Հյու Ջեքմանը պատրաստավում է անգլիական ակումբի համասեփականատեր դառնալ

                  23:41 / 03.09.26

                  Կարդալ ավելին

                  Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդում

                  0:28 / 24.08.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.