«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին կարող է ակումբ տեղափոխվել MLS: Հաղորդվում է, որ «Լոս Անջելես Գելեքսին» պատրաստ է իտալացի հարձակվողին առաջարկել պայմանագիր՝ տարեկան մոտ 5 միլիոն եվրո աշխատավարձով:
Նշվում է, որ բացի ամերիկյան, Մարիոյի ծառայություններով հետաքրքրված են նաև ռումինական «Կլուժը», հունական «Արիսը» և այլ ակումբներ ոչ թոփ առաջնություններից:
Անցած մրցաշրջանում Ա Սերիայում Բալոտելին «Բրեշիայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ: