«Միլանը» մտադիր է ձեռք բերել «Զենիթի» կիսապաշտպան Վիլմար Բարիոսին: Այս մասին հայտնում է լրագրող Էրլի Դուրան Գոմեսը:
Հիշեցնենք, որ Բարիոսը 2019 թվականին 15 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Զենիթ»: Ակումբի կազմում նա անցկացրել է 36 խաղ ՝ դառնալով երկու գոլի հեղինակ:
26-ամյա կոլումբացին հավակնում էր 2019/20 մրցաշրջանի Ռուսաստանի առաջնության լավագույն խաղացողի մրցանակին: