Իտալական «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելլին կարիերան կարող է շարունակել Ռումինիայի առաջնությունում: Իտալացու հաջորդ ակումբը կարող է լինել «Կլուժը»:
Այս պահին կողմերը բանակցային փուլում են: Մարիոն «Բրեշիա» է տեղափոխվել 2019 թ-ին և այս ընթացքում անցկացրած 19 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ:
Կա նաև տեղեկություն, որ Բալոտելլին կարող է հանդես գալ իտալական հզորությամբ երրորդ առաջնությունում՝ հանդես գալով «Կոմո» ակումբում:
«Կլուժը» երրորդ անգամ անընդմեջ դարձել է Ռումինիայի չեմպիոն: Թիմն այս պահին գլխավորում է Դան Պետրեսկուն: