«Նոա»-ն պայմանագիր է կնքել 25-ամյա դարպասապահ Սամվել Հունանյանի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Նա նախկինում հանդես է եկել «Դիլիջան», «Արագած» և «Լոռի» ակումբներում:
«Բարի գալուստ Նոա ընտանիք»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: