Կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված դադարից հետո Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն առաջին ուսումնամարզական հավաքն է անցկացրել։
Ուսումնամարզական հավաքի վերջին օրը պատանեկան հավաքականը ստուգողական հանդիպում է անցկացրել «Նոայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է գործող գավաթակրի հաղթանակով՝ 6-0 հաշվով։
Այս մասին հայտնում է Երևանի «Ուրարտուի» պաշտոնական կայքը: Երևանյան ակումբից 6 ֆուտբոլիստ հրավիրվել էր Հայաստանի Մ19 հավաքական:
Պատանեկան հավաքականի մեկնարկային կազմում ընդգրկվել էին «Ուրարտուի» միանգամից 3 ֆուտբոլիստներ` Գևորգ Տարախչյանը, Էրիկ Սիմոնյանը և Կարեն Գալստյանը։ Գևորգ Տարախչյանը կատարել է թիմի ավագի պարտականությունները։ Երկրորդ խաղակեսում խաղալու հնարավորություն են ստացել նաև Սամվել Հակոբյանը, Գոռ Լուլուկյանը և Արթուր Մելիքյանը։