Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 37-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվել էր «Սամպդորիային»։
«Ռոսոներիները» 4-1 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։ Հյուրերի կազմում դուբլ գրանցեց Զլատան Իբրահիմովիչը, մեկական անգամ էլ աչքի ընկան Հական Չալհանօղլուն ու Ռաֆայել Լեաոն։ «Սամպդորիայի» միակ գոլը խփեց Քրիստոֆեր Ասկիդսլենը։