«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը, որը վարձակալական հիմունքներով խաղում է «Ռոմայում», կարող է մնալ Ա սերիայում։
Calciomercato-ի փոխանցմամբ՝ «Ռոմայից» բացի Սմոլինգին իր կազմում մշտական պայմանագրով ցանկանում է տեսնել «Յուվենթուսը», «Նապոլին» և «Ինտերը»։
Հաղորդվում է, որ «Ռոման» ուզում է ձեռք բերել Սմոլինգի ամբողջական տրանսֆերը, սակայն պատրաստ չէ վճարել սահմանված 20 միլիոն եվրոն։
Հաղորդվում է, որ ՄՅՈՒ-ն չի պատրաստվում երկարաձգել Սմոլինգի վարձակալության ժամկետը։