MLS-ի հերթական տուրի շրջանակում «Լոս Անջելեսը» սեփական հարկի տակ ընդունել է «Լոս Անջելես Գելաքսիին» և խոշոր՝ 6-2 հաշվով առավելության հասել մրցակցի նկատմամբ:
«Լոս Անջելեսի» հաղթանակին մեծապես նպաստել է թիմի ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը, որը դարձել է պոկերի հեղինակ: Հատկանշական է, որ հաշվի մեջ առաջինն առաջ են անցել հյուրերը, երբ 5-րդ րոպեին Լատիֆ Բլեսինգը գրավել է սեփական դարպասը: 8 րոպե անց Մարաշլյանն անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցն ու հավասարեցրել է հաշիվը: 31-րդ րոպեին, սակայն, Քրիստիան Պավոնը նորից առաջ է մղել հյուրերին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Ավելին անել, սակայն, «ԼԱ Գելաքսիին» չի հաջողվել:
Առաջին կեսին ավելացված երկրորդ րոպեին Մարաշլյանը դարձյալ աչքի է ընկել խփած գնդակով ու թիմերն ընդմիջման են գնացել 2-2 հաշվի պայմաններում: Մարաշլյանն այնուհետև աչքի է ընկել նաև 75-րդ և 90+3-րդ րոպեներին՝ դնելով հանդիպման վերջակետը:
Այս խաղից հետո «Լոս Անջելեսը» իր միավորների թիվը հասցրել է 4-ի և D խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջին տեղում «Պորտլենդ Տիմբերսն» է, որը 2 խաղից հետո առավելագույն 6 միավոր ունի իր ակտիվում: «ԼԱ Գելաքսին» 0 միավորով եզրափակում է աղյուսակը: