Անգլիայի Գավաթի երկրորդ կիսաեզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 1-3 հաշվով պարտություն կրեց Լոնդոնի «Չելսիից»:
Առաջին խաղակեսում Լեմպարդի տղաները հաշիվը բացեցին 11-րդ ավելացրած րոպեին. աչքի ընկավ Ժիրուն: Առաջին խաղակեսի վերջնամասում բախվեցին Բային ու Մագուայերը, և երկար ժամանակ օգնություն էին ստանում: Երկրորդ խաղակեսի հենց առաջին րոպեին Մաունտի հարվածից հետո անվստահ խաղաց Դե Խեան ու հաշիվը դարձավ 2-0: Ի դեպ, առաջին գոլի դրվագում էլ Դե Խեան վստահ տեսք չուներ: 74-րդ րոպեին եզրից կատարած փոխանցումը դիպուկ հարվածով եզրափակեց Ռուդիգերը՝ 3-0: 85-րդ րոպեին Մարսիալի վաստակած 11 մետրանոցը հստակ իրացրեց Բրունու ֆերնանդեշը՝ 1-3, սակայն ավելին անել չհաջողվեց:
«Մանչեսթեր Յունայթեդը» մինչ այս խաղը 19 խաղից բաղկացած անպարտելիության շարք ուներ: Վերջին անգամ «Կարմիր սատանաները» պարտվել էին հունվարի 22-ին:
«Չելսին» եզրափակչում է, որտեղ գավաթը կվիճարկի «Արսենալի» հետ: