«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Անգլիայի Գավաթի կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթիին» 2-0 հաշվով հաղթելուց հետո խոսել է թիմի հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի պայմանագրի երկարաձգման հավանականության մասին։ Գաբոնցու ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2021-ի հունիսին։
«Հուսով եմ Գավաթի եզրափակիչ դուրս գալը կօգնի նրան համոզել, որ մենք ճիշտ ուղով ենք ընթանում»,-Արտետայի խոսքերն է փոխանցում BBC-ն։