«Վիլյառեալը» հայտարարել է թիմի կիսապաշտպան Սանտի Կաոռլայի հեռանալու մասին։ Իսպանական ակումբի կայքում տեսանյութ է հայտնվել, որում Կասոռլան շնորհակալություն է հայտնել երկրպագուներին։
«18 տարեկանում «Վիլյառեալն» ինձ շանս տվեց, այն ժամանակ ինձ ոչ ոք չգիտեր։ «Վիլյառեալն» ինձ ամեն ինչ է տվել»,-ասել է կիսապաշտպանը։
Իսպանացի ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը։ Նրան մեկ խաղ է մնացել անցկացնելու թիմի կազմում։ 38-րդ տուրում «Վիլյառեալը» կընդունի «Էյբարին»։
35-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում 34 խաղ է անցկացրել Պրիմերայում՝ խփելով 11 գոլ ու դառնալով 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Առայժմ հայտնի չէ, որտեղ կշարունակի կարիերան Կասոռլան։ Նա կարող է տեղափոխվել «Արսենալ», որը գլխավորում է իր հայրենակից Միկել Արտետան։ Կասոռլան նաև շահավետ առաջարկ ունի Քաթարից։