Մյունխենի «Բավարիան» շարունակում է մարզչական փնտրտուքների մեջ մնալ։ Ակումբը նախորդ շաբաթ հեռացրել է Նիկո Կովաչին։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չորեքշաբթի զանգահարել է Կառլ-Հայնց Ռումենիգեին և հայտնել է վերջինիս, որ հետաքրքրված է «Բավարիան» գլխավորելու տարբերակով։
Մյունխենյան ակումբից Վենգերին հայտնել են, որ բարձր են գնահատում նրա մարզչական որակները, սակայն ֆրանսիացի մասնագետը գերմանական ակումբի գլխավոր մարզիչ դառնալու թեկնածուների թվում չէ։
«Բավարիան» դիտարկում է Ժոզե Մոուրինյուի, Էրիկ տեն Հաագի և Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունները։