«Տոտենհեմը» դժգոհ է մնացել մրցավար Մարտին Ատկինսոնի գործողություններից Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Էվերթոնի» դեմ խաղում:
79-րդ րոպեին Սոնի՝ հետևից սահընկման արդյունքում Անդրե Գոմեշը կոճի ոսկորների կոտրվածք է ստացել: Մրցավարը նախ դեղին քարտ է ցույց տվել, հետո տեսնելով վնասվածքի լրջության աստիճանը, կորեացուն հեռացրել է խաղադաշտից:
Լոնդոնյան թիմը պատրաստվում է բողոքարկել Սոնի ստացած կարմիր քարտը, քանի որ գտնում է , որ իր ֆուտբոլիստի մեղքը՝ Գոմեշի ստացած վնասվածքում, մեծ չէ: