«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին ԱՊԼ-ի 11-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղից հետո մեկնաբանել է հանդիպման այն դրվագը, որտեղ Սոն Հոն Մինը վնասվածք է հասցրել Անդրե Գոմեշին։
«Չէի ուզում նայել, թե ինչ է կատարվել Գոմեշի հետ։ Ուզում եմ նրան ցանկանալ ամենայն բարիք։ Սոնը հիմա կոտրված է ու ամբողջությամբ արցունքների մեջ է։ Դա իր մեղավորությունը չէ։ Սոնը հիասքանչ անձնավորություն է։ Նա նույնիսկ չի կարողանում գլուխը բարձրացնել ու հեկեկում է։
Վնասվածքը ազդում է քո մտքի վրա հանդիպման ընթացքում, բայց պետք է պրոֆեսիոնալ լինել։ Մենք մի վայրկյանով անջատվեցինք ու «Էվերթոնը» հավասարեցրեց հաշիվը»,-Ալիի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Էվերթոն» – «Տոտենհեմ» հանդիպումը ավարտվել է 1-1 հաշվով։