Իսպանական Marca-ն հայտնում է, որ «Սևիլյան» միացել է «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոյի տրանսֆերային մրցավազքին։ Աղբյուրը նշում է, որ կողմերը արդեն իսկ սկսել են բանակցությունները ճապոնացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
Իր հերթին Junipersports-ը հայտնում է, որ «Գրանադան» ցանկանում է վարձակալել «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոյին, ով այս մրցաշրջանը անցկացրեց «Մալյորկայի» կազմում։ Բացի «Գրանադայից», ճապոնացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև իսպանական մեկ այլ ակումբ՝ «Բետիսը»։
Լա Լիգայի այս մրցաշրջանում Կուբոն անցկացրել է 35 հանդիպում, դարձել 4-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։