Պատմության մեջ առաջին անգամ «Գրանադան» Իսպանիայի Լա լիգայի մրցաշրջանի արդյունքներով իրավունք ստացավ խաղալ Եվրոպայի լիգայում: Այժմ թիմը փորձում է ուժեղացնել կազմը։
Junipersports-ը հայտնում է, որ անդալուսական ակումբը ցանկանում է վարձակալել «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոյին, ով այս մրցաշրջանը անցկացրեց «Մալյորկայի» կազմում։ Բացի «Գրանադայից», ճապոնացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև իսպանական մեկ այլ ակումբ՝ «Բետիսը»։
Հիշեցնենք, որ «Գրանադան» դարձավ Անդալուսիայի 4-րդ թիմը, որը դուրս եկավ եվրագավաթներ: Նախկինում «Սևիլիան», «Բետիսը» և «Մալագան» են ներկայացրել տարածաշրջանը եվրոպական մրցաշարերում:
Հատկանշական է, որ նախորդ մրցաշրջանում «Գրանադան» խաղում էր Սեգունդայում, որտեղ նրանք գրավեցին 2-րդ տեղը և դուրս եկան Լա Լիգա: