ՌՊԼ-ի գործող չեմպիոն «Զենիթը» կգնի «Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենին, տեղեկացնում է The Times-ը:
Պետերբուրգյան ակումբը 12 միլիոն եվրո կվճարի խորվաթ պաշտպանի համար: Կողմերն արդեն համաձայնության են եկել:
31-ամյա Լովրենը տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձ կստանա:
Նշվում է, որ Լովրենը դիտարկվում է որպես Բրանիսլավ Իվանովիչի հավանական փոխարինող, ով ամռանը կարող է լքել ակումբը:
Սերբ պաշտպանը չի ցանկանում համաձայնվել աշխատավարձի զգալի իջեցման: