Australian Open-ի տնօրեն Քրեյգ Թայլին մեկնաբանել է 2021 թվականի մեկնարկին մրցաշարի անցկացման հավանականությունը կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում։
«Բոլոր թոփ խաղացողները՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց տուրում մտադրված են դեկտեմբերին գալ Ավստրալիա։
Բոլոր թոփերը, ում հետ ես խոսել եմ, տեսնում են 2021-ի սկզբին նոր հույս միջազգային թենիսի համար։ Ես կարծում եմ, որ որոշ թոփ խաղացողներ դժվար թե խաղան 2020-ին, քանի որ դեռ շատ վաղ է»,-Թայլիի խոսքն է մեջբերում Eurosport-ը։
Հիշեցնենք, որ թենիսի մրցաշրջանի վերադարձը նախատեսված էր օգոստոսի 13-ին, սակայն Citi Open մրցաշարը չեղարկվել է։ USTA-ն, սակայն, դեռևս նախատեսում է անցկացնել Ցինցինատիի Մասթերսն ու US Open-ը։