Շարունակվում են VBet Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպումները:
Խաղային երկրորդ օրը Առաջին խումբը ներկայացնող «Սևանը» հյուրընկալել էր Բարձրագույն խմբի հետնապահ «Երևանին»: Հանդիպումն ավարտվեց «Սևանի»՝ 2-0 հաշվով հաղթանակով: Տանտերերի կազմում 52-րդ րոպեին հաշիվը բացեց Արեգ Ազատյանը: Հիմնական ժամանակին ավելացված րոպեներին «Սևանը» 2-րդ գոլն ուղարկեց Յանիս Կրումինսի դարպասն ու ամրագրեց տեղը Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում:
Օրվա 2-րդ խաղում տիպիկ Առաջին խմբի դիմակայություն էր. «Լոկոմոտիվը» մրցեց «Վանի» հետ: Չարենցավանցիները 9-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ, գոլով աչքի ընկավ Մուսլիմ Բամմատգրեևը: Այս խաղում այլ գոլեր այդպես էլ չխփվեցին և «Վանը» նույնպես դուրս եկավ քառորդ եզրափակիչ: