«Արսենալը» փորձելու է գնել «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսի ամբողջական տրանսֆերը։
Express Sport-ը տեղեկացնում է, որ «զինագործների» համար իսպանացու տրանսֆերը գնելը հեշտ գործ չի լինելու։ Բացի «Արսենալից» ևս 3 թիմ հետաքրքրված է Սեբալյոսով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ թիմերն են «Միլանը», «Վալենսիան» և «Բետիսը»։ Ի դեպ, Սեբալյոսը հենց «Բետիսից» էր 2017-ի ամռանը տեղափոխվել «Ռեալ»։
Ավելի վաղ Սեբալյոսը հայտարարել էր, որ հաջորդ մրցաշրջանում իր համար գլխավորը Եվրոյում և Օլիմպիական խաղերում հայտնվելն է։