«Վեստ Հեմը» նախատեսում է ուժեղացնել իր կազմը «Մանչեսթեր Յունայթեդի» երկու ֆուտբոլիստներով, եթե ակումբը կարողանա ընթացիկ մրցաշրջանի ավարտին մնալ Անգլիայի Պրեմիեր լիգայում: Այդ մասին հայտնում է The Independent-ը:
Ըստ աղբյուրի, «մրճահարները» շահագրգռված են ձեռք բերելու կենտրոնական պաշտպան Ֆիլ Ջոնսի և կիսապաշտպան Ջեսի Լինգարդի տրանսֆերները։
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մտադիր է այս ամառ բաժանվել ինչպես Ջոնսից, այնպես էլ Լինգարդից, այնպես որ «կարմիրները» չեն խոչընդոտի իրենց խաղացողների հեռացմանը:
Միակ խնդիրն այն է, որ 28-ամյա կենտրոնական պաշտպանը անցած տարի ստորագրեց նոր քառամյա պայմանագիր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ Լինգարդը, որին նաև հավակնում են «Վեստ Բրոմվիչը» և «Էվերտոնը», չի նախատեսում փոխել ակումբային գրանցումը: