«Միլանը» պաշտոնական կայքում հայտարարել է, որ «Անդերլեխտից» ձեռք է բերել բելգիացի կիսապաշտպան Ալեքսիս Սալեմակերսի ամբողջական տրանսֆերը: Ֆուտբոլիստն արդեն չորս տարվա պայմանագիր է կնքել իտալական ակումբի հետ՝ մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
21-ամյա կիսապաշտպանը «Միլանում» վարձավճարով անցկացրել է 2019/20 մրցաշրջանի երկրորդ կեսը:
Ֆուտբոլիստն իր հաշվին ունի 10 հանդիպում Բելգիայի Մ21 երիտասարդական հավաքականի կզմում:


























































